New Partner joined our team

Սիրելի ընկերներ և գործընկերներ. ուրախ ենք տեղեկացնել, որ «Գյոզալյան և գործընկերներ» ու «TK & Partners» իրավաբանական ընկերությունները ռազմավարական որոշում են կայացրել միացման միջոցով միավորել իրենց ուժերն ու կարողությունները: Այս միացման շնորհիվ Հայաստանի լավագույն փաստաբաններից Գևորգ Գյոզալյանը մեզ է միանում որպես բաժնետեր-գործընկեր: Պարոն Գյոզալյանի ղեկավարությամբ գործելու է «TK & Partners» ընկերության դատավարական թիմը: Մենք վստահ ենք, որ սա մեզ հնարավորություն է տալու մեր հաճախորդներին ու վստահորդներին շատ ավելի մեծ սպեկտրով ու որակով իրավաբանական ծառայություններ մատուցել: