Դատավարական մասնագետի թափուր հաստիք

Դատավարական մասնագետի թափուր հաստիք TK & Partners իրավաբանական ընկերությունում 

Աշխատանքային պարտականություններ

- Դատարաններ հայցադիմումների, դիմումների, բողոքների, միջնորդությունների և այլ դատավարական փաստաթղթերի կազմում և ներկայացում,
- Քաղաքացիական, վարչական, քրեական և սնանկության գործերով դատական և արտադատական ներկայացուցչություն,
- Վարչական և դատական գործերի վարում, փաստաթղթավորում և արխիվացում,
- Դատական և վարչական գործերին առնչվող մասնագիտական եզրակացության կամ կարծիքի ներկայացում,
- Հարցումների և/կամ գրությունների կազմում,
- Դատական կամ վարչական գործերի հետ կապված այլ գործառույթների իրականացում:

Անհրաժեշտ հմտություններ 

- Բարձրագույն իրավաբանական կրթություն,
- Փաստաբանական գործունեության արտոնագիր կամ փաստաբանական ակադեմիայում սովորելու մասին ապացույց,
- Դատական կամ վարչական գործերի փաստաթղթաբանություն վարելու կարողու­թյուն,
- ՀՀ քաղաքացիական, վարչական և քրեական դատավարության օրենսգրքերի իմացություն,
- Թիմում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն,
- Հայերենի գերազանց իմացություն:

Աշխատավարձը կորոշվի համաձայն թեկնածուի փորձի ու ունակությունների:

Դիմելու համար խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրություն (CV) [email protected] հասցեով, էլ. նամակում նշելով, որ դիմումը ներկայացվում է դատավարական մասնագետի հաստիքի համար: