Դատարանի որոշման հիման վրա քրեական գործ էր հարուցվել

Վերջերս, դատական համակարգում ի հայտ էր եկել մի վտանգավոր որոշում, որով դատարանի որոշման հիման վրա քրեական գործ էր հարուցվել (Ոստիկանության հետաքննիչը մերժել էր քրեական գործի հարուցումը, սակայն դատարանը որոշել էր, որ պետք է հարուցվի) ֆինանսական հեղինակավոր կազմակերպություններից մեկի գործադիր տնօրենի նկատմամբ, այն հիմնավորմամբ, որ տվյալ կազմակերպության վարկային պայմանագրում նշված տարեկան փաստացի տոկոսադրույքը, գերազանցում էր Կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը (տարեկան 24%-ը)։
Մեր փաստաբաններ Թամարա Մարտիրոսյանը, Տիգրան Աբրահամյանն ու Միսակ Բաբաջանյանը կարողացան վերաքննիչ ատյանին համոզել, որ առաջին ատյանի դատարանի այդ որոշում ոչ միայն հակասում է օրենքին, այլև կարող է խաթարել բանկային համակարգի կայունությունն ու էֆեկտիվորեն դանդաղեցնել կամ դադարեցնել Հայաստանում վարկավորումը: Մեր փաստաբանական թիմի ջանքերով վերաքննիչ դատարանը բեկանեց առաջին ատյանի դատարանի որոշումը, համաձայնվելով, որ վարկի փաստացի (էֆեկտիվ) տոկոսադրույքի տարեկան 24%-ից բարձր լինելը չի նշանակում, որ վարկատուն վաշխառությամբ է զբաղվել:
Շնորհակալություն ենք հայտնում նաև Central Bank of Armenia-ին արագ արձագանքելու ու Amicus Curiae տրամադրելու համար:
Հիշեցնում ենք սակայն, որ բանկերն ու վարկային կազմակերպությունները պարտավոր է իրենց գովազդներում ու վարկային պայմանագրերում նշում անել վարկի փաստացի տոկոսադրույքի մասին: