Շաբաթական ահազանգ 40

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՕՐԻՆԱԳԾԵՐ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ
Նախատեսվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը լրացնել նոր հոդվածով (110.3-րդ հոդված):
Սույն հոդվածը պատասխանատվություն է նախատեսելու գյուղատնտեսական մշակաբույսերի սորտերի և տնկանյութի ձևերի օգտագործման, բազմացման, ներմուծման և հավաստագրման պահանջների խախտման համար:
Օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի ցանկում չգրանցված սորտերի և տնկանյութի ձևերի ՀՀ տարածք ներմուծումը, օգտագործումը և բազմացումը առաջին անգամ արձանագրելիս առաջացնում է նախազգուշացում, իսկ դրանից հետո կրկնվելու կամ խախտումը չվերացնելու դեպքում նշանակվում է համապատասխան չափով տուգանք:
Մշակաբույսերի սերմերի և տնկանյութի խմբաքանակի ներմուծումը առանց արտահանող երկրի իրավասու կազմակերպության կողմից տրամադրված հավաստագրերի, որոշակի տեսակի տնկանյութերը և սերմերը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ժամկետում չհավաստագրելը առաջացնում է տուգանք։
Նախագիծը ստացել է ՀՀ կառավարության Օրենսդրական նախագիծն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ։
Ավելին՝ հղումով։
«ՍԵՐՄԵՐԻ ԵՎ ՏՆԿԱՆՅՈՒԹԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Սերմերի և տնկանյութի մասին» ՀՀ օրենքի օրենսդրական նախագիծը:
Օրենքը նախատեսում է մի շարք սորտերի և տնկանյութի տեսակների օգտագործման համար հավաստագրման կարգը։ Պարտադիր հավաստագրման ենթակա բույսերի տեսակների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
Օրենքը մանրամասն կարգավորում է նաև սերմերի և տնկանյութի արտադրության, հավաստագրման, ներմուծման և արտահանման ընթացակարգերը, ինչպես նաև դրանց խախտման դեպքում առաջացող պատժամիջոցները։
Ավելին՝ հղումով։
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ԱԱՀ-Ի ԳՈՒՄԱՐՆԵՐ ՎՃԱՐԵԼՈՒ ՆՈՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ԱՌԱՋԱՆՈՒՄ
Նոր օրենսդրական նախագծով ֆիզիկական անձինք պարտավոր են ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում հաշվարկել և պետական բյուջե վճարել հետևյալ գործարքներից առաջացող ԱԱՀ-ի գումարները.
- եթե նրանք ԵՏՄ անդամ հանդիսացող կամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ձեռնարկատիրական գործունեության նպատակով իրականացվող ներմուծում են կատարում,
- եթե մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք իրականացնում են ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող` ապրանքների ներմուծման գործառնություններ:
Օրենքի փոփոխության նախագիծը Ազգային ժողովի կողմից ընդունվել է առաջին ընթերցմամբ 15.06.2022թ.։
Ավելին՝ հղումով։
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՒՄ
Առաջարկվող օրենսդրական փոփոխության շրջանակներում նախատեսվում է վերացնել այն նորմը, որով ռեգիստրի գործակալությանը իրավասություն է վերապահվում նշում կատարել հարկ վճարողի հարկման համակարգի մասին։ Այսուհետ նոր գրանցվող իրավաբանական անձի հարկման համակարգի մասին նշում կատարելու իրավասություն կունենա միայն Պետական եկամուտների կոմիտեն։
Նախագիծը արժանացել է Կառավարության հավանությանը։
Ավելին՝ հղումով։