Շաբաթական ահազանգ 47
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Սույն ակնկարկում տեղ են գտնում վերջին շրջանում, մասնավորապես՝ 25.08.2023-18.01.2024թթ. ժամանակահատվածում ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից ընդունված նախադեպային որոշումներ, որոնքլրացնում են օրենսդրությամբ առկա բացերը և կամ պատասխանում՝ մեկնաբանման ենթակա գործնականհարցերին։ Որոշումներն առնչվում են հարկային օրենսդրությանը, գրավի ինստիտուտին, անշարժ գույքի ևկառուցապատման ոլորտներին
ՎԱՐԿԱՌՈՒ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՐԱՎԱՏՈՒԻ ԿՈՂՄԻՑ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿ ՎՃԱՐԵԼՈՒՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՐԵԼԸ
Վճռաբեկ դատարանի (այսուհետ նաև՝ «Դատարան») հարցադրումը.
Արդյո՞ք պարտապան (վարկառու) չհանդիսացող գրավատուն կրում է ավելացված արժեքի հարկ վճարելուպարտավորություն վարկային կազմակերպության հանդեպ ունեցած վարկային պարտավորությունների դիմացգրավի առարկան վարկային կազմակերպությանն ի սեփականություն հանձնելու դեպքում:
Որոշման բովանդակություն.
Կարևորելով այն հանգամանքը, որ երրորդ անձ գրավատուն գրավի առարկայի նկատմամբ իր սեփականությանիրավունքի՝ վարկային կազմակերպությանը փոխանցվելու դեպքում որևէ հատուցում՝ հանդիպական կատարում, ըստ այդմ նաև՝ տնտեսական օգուտ չի ստանում, այսինքն՝ բացակայում է վերջինիս ավելացված արժեքի հարկովհարկելու տնտեսական հիմքը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավակիրառ պրակտիկայում «Ավելացվածարժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածում «գրավատու» եզրույթը պետք է ընկալվի և կիրառվի«վարկառու-գրավատու» բովանդակությամբ։
Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարկային կազմակերպության հանդեպունեցած վարկային պարտավորությունների դիմաց գրավի առարկան վարկային կազմակերպությանն իսեփականություն հանձնելու դեպքում պարտապան (վարկառու) չհանդիսացող գրավատուն չի կրում ավելացվածարժեքի հարկ վճարելու պարտավորություն:
Ավելին՝ հղումով։
ԳՐԱՎԻ ԱՌԱՐԿԱ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎԱԾ ՀԱՅՑԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԳՐԱՎԱՌՈՒԻՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ
Դատարանի հարցադրումը.
Արդյո՞ք գրավի առարկա գույքի նկատմամբ կարող է կատարվել գրավառուի սեփականության իրավունքիպետական գրանցում, եթե խնդրո առարկա գույքի նկատմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց, որովարգելվել է գույքի օտարումը:
Որոշման բովանդակություն
Իրավակիրառ պրակտիկան պետք է զարգանա այն ուղղությամբ, որ գրավի առարկա գույքի նկատմամբիրավասու պետական մարմինը չի կարող կատարել սեփականության իրավունքի պետական գրանցում, եթե այդգույքի նկատմամբ առկա է վեճ, որի շրջանակներում կայացվել է դատական ակտ․ կիրառվել է հայցիապահովման միջոց, ինչի արդյունքում խնդրո առարկա գույքը գտնվում է արգելանքի տակ:
Ավելին՝ հղումով։
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՈՒՄԸ՝ ՈՐՊԵՍ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱ ԳՈՒՅՔԻՕՏԱՐՈՒՄ
Դատարանի հարցադրումը.
Արդյո՞ք կարող է սեփականատիրոջ կողմից տարաժամկետ վճարելու պայմանով անշարժ գույքի առուվաճառքիպայմանագրով անշարժ գույքի օտարումը ՀՀ հարկային օրենսգրքի իմաստով համարվել ձեռնարկատիրականգործունեության առարկա գույքի օտարում և դրա հիման վրա ծագել եկամտային հարկի վճարման գծովպարտականություն:
Որոշման բովանդակություն
Այն դեպքերում, երբ ֆիզիկական անձանց պատկանող գույքի, այդ թվում՝ հողի, շենքի կամ շինության, օտարումիցանհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից ստացվող եկամուտներն ստացվել ենձեռնարկատիրական գործունեության առարկայի օտարումից, ապա նման եկամուտը ենթակա չէ նվազեցման, այսինքն՝ ենթակա է հարկման: Օրենսդիրը հստակ սահմանել է նաև, թե որ դեպքում է գույքի, այդ թվում՝ հողի, շենքի կամ շինության, օտարումը համարվում ձեռնարկատիրական գործունեության առարկայի օտարում: Ըստայդմ, ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարում է համարվում արտադրական, այլ առևտրային և հասարակական նշանակության գույքի, ներառյալ` շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ (կիսակառույց) արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակությանհողերի կամ գույքի սեփականությունում անձին պատկանող բաժնեմասի օտարումը:
Ավելին՝ հղումով։
ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՈՒՄ ԱՌԿԱ ՍԽԱԼՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Դատարանի հարցադրումը.
Արդյո՞ք կադաստրային քարտեզում առկա սխալների արդյունքում անշարժ գույքերի համադրման փաստը կարողէ բացառել անձի սեփականության իրավունքի պետական գրանցման հնարավորությունը։
Որոշման բովանդակություն
Կադաստրային քարտեզի սխալով պայմանավորված՝ անշարժ գույքերի համադրման փաստն իրավունքիպետական գրանցումը մերժելու հիմքերի շրջանակում չէ և ըստ այդմ՝ նման հանգամանքն անհնարին չի դարձնումիրավունքի պետական գրանցումը, չի բացառում սխալը շտկելու արդյունքում իրավունքի պետական գրանցմանհնարավորությունը։ Այն դեպքում, երբ անձի իրավունքի պետական գրանցման պահանջը չի բավարարվումկադաստրային քարտեզում առկա սխալի պատճառով, իրավունքի պետական գրանցում հայցող անձնանհրաժեշտություն չունի, ի լրումն իրավունքի պետական գրանցման, հայցել նաև կադաստրային քարտեզիուղղում՝ հաշվի առնելով, որ Կոմիտեն օժտված է սեփական նախաձեռնությամբ կադաստրային քարտեզն ուղղելուիրավասությամբ։
Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ կադաստրային քարտեզում առկա սխալներիարդյունքում անշարժ գույքերի համադրման փաստը չի կարող բացառել անձի սեփականության իրավունքիպետական գրանցման հնարավորությունը։
Ավելին՝ հղումով։
ՄԻԿՐՈՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏԻ ՏՆՕՐԵՆԻ և ՄԱՍՆԱԿՑԻ ԿՈՂՄԻՑ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ և ՎՃԱՐԵԼՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Դատարանի հարցադրումը.
Արդյո՞ք միկրոձեռնարկատիրության սուբյեկտի տնօրենը, որն իրականացնում է ընկերության կառավարումը եւ հանդիսանում է ընկերության միակ մասնակիցը, կրում է ՀՀ հարկային օրենսգրքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 269-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված եկամտային հարկ հաշվարկելու եւ վճարելու պարտավորություն:
Որոշման բովանդակություն
Միկրոձեռնարկության հիմնադիրը, լինելով ընկերության միակ մասնակիցը և միաժամանակ լինելով ընկերության տնօրենը, համարվում է վարձու աշխատող և չի ազատվում վարձու աշխատողի համար սահմանված եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորությունից։
Ավելին՝ հղումով։
ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂԻՆ ՏՐՎԱԾ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄԸ՝ ՈՐՊԵՍ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂԻՆ ՎԱՐՉԱԿԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ
Դատարանի հարցադրումը.
Արդյո՞ք շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետում կառուցապատումը չավարտելու դեպքումկառուցապատողին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասիհիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու պարտադիր նախապայման է շինարարությանթույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու և այդ ժամկետում կառուցապատումն ավարտելուվերաբերյալ՝ շինարարության թույլտվություն տվող մարմնի կողմից կառուցապատողին տրվածնախազգուշացումը։
Որոշման բովանդակություն
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվածզանցակազմի օբյեկտիվ կողմի առկայությունը հաստատված համարելու համար, ի թիվս այլնի, պահանջվում էշինարարության թույլտվությունը տվող մարմնի գրավոր նախազգուշացումն ուղղված՝ շինարարությանթույլտվությամբ սահմանված ժամկետում կառուցապատումը չավարտած կառուցապատողին, գրավորնախազգուշացումը վերջինիս կողմից ստացված լինելու ապացույցի և նախազգուշացման պահանջըկառուցապատողի կողմից չկատարելու փաստի առկայություն։
Ավելին՝ հղումով։
ՎԱՐԿԱՌՈՒ-ԳՐԱՎԱՏՈՒԻ ԿՈՂՄԻՑ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿ ՎՃԱՐԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Դատարանի հարցադրումը.
Վարկառու-գրավատուի ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի վրաարտադատական կարգով բռնագանձում տարածելու դեպքում վարկառու-գրավատուն կրում է արդյո՞քեկամտային հարկ վճարելու պարտականություն։
Որոշման բովանդակություն
Վարկառու-գրավատուի գույքի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու արդյունքում՝գրավադրված գույքի օտարումից ստացված անձնական եկամուտը՝ չկատարված վարկայինպարտավորությունների տեսքով, հանդիսանում է հարկվող եկամուտ և գրավատուի համար առաջացնումեկամտային հարկի հաշվարկման և վճարման պարտավորություն:
Ավելին՝ հղումով։