Հայաստանում Ֆրանսիական Համալսարան Հոգաբարձուների Խորհուրդ
Այսօր մեր կառավարող գործընկեր Վարուժան Ավետիքյանն առաջին անգամ մասնակցեց Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին: Նշենք, որ համալսարանում կատարված բարեփոխումների արդյունքում մեր ընկերությունը ներառվել է հոգաբարձուների խորհրդի կազմում՝ որպես մասնավոր սեկտորի ներկայացուցիչ (իրավաբանական ծառայությունների բնագավառ): Հիշեցնենք նաև, որ պարոն Ավետիքյանը համալսարանում ամենաերկարը աշխատած դասախոսներից մեկն է ու դասավանդում է 2000 թվականից` համալսարանի բացման առաջին իսկ օրվանից: Պարոն Ավետիքյանի ուսանողները ներգրավված են իրավունքի ամենատարբեր բնագավառներում` ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում ու կատարում են չափազանց կարևոր աշխատանք: Նրանցից շատերն այսօր նույնիսկ դասավանդում են Ֆրանսիական համալսարանում: