Հեղինակային իրավունքները երաժշտության ոլորտում

Երաժշտական ոլորտում բազմաթիվ են հեղինակային իրավունքների հետ կապված քննարկումները, չէ՞ որ երաժշտական ստեղծագործությունը նույնպես հեղինակային իրավունքի կարգավորմանն է ենթարկվում, և կան մի շարք իրավունքներ, որոնց առնչությամբ կարող են առաջանալ վեճեր և որոնք ունեն պաշտպանության կարիք։ Դրանք հեղինակի գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներն են, որոնք լայն քննարկման առարկա են դարձել վերջին տարվա ընթացքում Ամերիկյան շոու բիզնեսում սկսված վերաձայնագրումների առիթով։

                                               ՎԵՐԱՁԱՅՆԱԳՐՈՒՄՆԵՐ

 

 

2021 թ․-ի ապրիլի 9-ին երաժշտական պլատֆորմները ցնցվեցին Թեյլոր Սվիֆթի Fearless (Taylor's Version)ալբոմի՝ արտիստի 2008 թ․-ի Fearless ալբոմի վերաձայնագրման լսումներից։ Նույնը տեղի ունեցավ  նոյեմբերի 12-իներբ արտիստը հրապարակեց RED (Taylor’s Version)՝ 2012թ․-ի RED ալբոմի  վերաձայնագրումը։ Երգչուհին առաջինը չէ այն արտիստներիցովքեր  վերաձայնագրում են իրենց հին ստեղծագործությունները։ Նրանցից են նաև Prince-ը, JoJo-ն և այլք։ Երաժշտության վերաձայնագրումը պահանջում է մեծ ծախս և ջանքեր․ հիմնականում արտիստները կրկին աշխատում են նույն երաժիշտներիպրոդյուսերներինաև այլ արտիստների հետում հետ համագործակցել են տարիներ առաջ։ Եվ հարց է   ծագում՝ ինչու՞ են արտիստները որոշում ընկնել այս գլխացավանքի մեջ։ Իսկ պատասխանը մեկն է՝ տիրապետելու համար իրենց իսկ արվեստին և ղեկավարելու այն։ Այս հնարավորությունից օգտվելով էր, որ Բոբ Դիլանը 2020թ․-ին վաճառեց իր ողջ կատալոգը Universal Music ընկերությանը։ Հասկանալու համար, թե սա ինչ է նշանակում, անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպես է աշխատում երաժշտական բիզնես ոլորտը։ 

 

 

            

Երաժշտական ոլորտի հակիրճ նկարագիրը

 

 

picture1-2

 

 

Հաճախ լսած կլինեք, որ այս կամ այն անձը ձայնագրման գործարք (record deal) է կնքել որևէ ընկերության հետ։ Պատկերացնենք, որ դուք սկսնակ երգահան եք, գրում եք Ձեր սեփական երգերը, ձայնագրում եք դրանք, հրապարակում եք որևէ պլատֆորմում, օրինակ՝ Spotify, Youtube, Ձեր սեփական վեբ-կայք և այլն, և լսումներից ստանում եք ողջ գումարը։ Դա, իհարկե, շատ լավ է հնչում, սակայն Ձեզ անհրաժեշտ է լավ մարքեթինգ, համերգների կազմակերպում և մի շարք այլ խնդիրներ լուծել, եթե ցանկանում եք երկարատև կարիերա ունենալ։ Հենց դրա համար են անհրաժեշտ ձայնագրող կազմակերպությունները կամ լեյբլները։ Նրանք Ձեզ առաջարկում են պայմանագիր կնքել, ըստ որի ստանձնում են Ձեր մարքեթինգի, Ձեզ ստուդիա տրամադրելու, Ձեր վաճառքներն ավելացնելու և այլ պարտավորություններ՝ Ձեզանից ստանալով որոշ իրավունքներ Ձեր իսկ ստեղծագործությունների նկատմամբ և հետագայում նաև բաժին ունենալով դրանց բերած եկամտից։ 

 

 

 

Ի՞նչ իրավունքների մասին է խոսքը։

 

 

picture1

 

 

ԱՄՆ-ում հեղինակային իրավունքի ոլորտը կարգավորվում է Հեղինակային իրավունքների ակտով (Copyright Act (17)), որի պարագրաֆ 106-ը սահմանում է, որ հեղինակն ունի ստեղծագործության նկատմամբ բացառիկ իրավունքներ, այդ թվում՝ վերարտադրել աշխատանքը (ձայնագրության միջոցով վերարտադրություն), պատրաստել ածանցյալ ստեղծագործություններ հիմնված օրիգինալի վրա, ցուցադրել կամ կատարել դրանք հանրայնորեն և այլն։ ՀՀ-ում ոլորտը կարգավորվում է «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքով, որը սահմանում է հեղինակի նույնանման իրավունքներ։

 

Երաժշտության ոլորտում մենք տարբերում ենք երաժշտական ստեղծագործության և ձայնագրվածստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը։ Առաջինը պաշտպանում է երաժշտականգործիքավորումը և զուգակցող բառերըֆիքսված ինչպես նոտաներով գրավոր տեսքովայնպես էլձայնագրված կամ այլ կրիչի վրա։ Իսկ ձայնագրված ստեղծագործության հեղինակային իրավունքըպաշտպանում է հենց երաժշտական ստեղծագործության ձայնագրումը։ Դա կարող է լինել MP3 ֆորմատով, CD-ի կամ այլ ձայնային կրիչի վրա պահված ձայնագրություն։

 

Այսպիսովեթե երաժշտական ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը պատկանում էհեղինակին դրա ստեղծման պահիցապա ձայնագրված ստեղծագործության նկատմամբ հեղինակայինիրավունքների մի մաս պայմանագրով փոխանցվում է ձայնագրող ընկերությանը և վերջինս իրավունք էստանումօրինակառանց արտիստի համաձայնության հետագայում օգտագործել կամ վաճառել այսձայնագրությունները (բացառիկ լիցենզիա)։ Ընդ որումի տարբերություն ՀՀ օրենսդրությանըստ որի՝անձնական ոչ գույքային իրավունքներն անօտարելի և անփոխանցելի ենԱՄՆ-ում թույլատրվում էփոխանցել ստեղծագործության նկատմամբ ինչպես գույքային բացառիկայնպես էլ ոչ գույքայինիրավունքներըինչպես ժամանակավորայնպես էլ ստեղծագործության գոյության ողջ ընթացքի համար։Լեյբլները կարող են օգտագործել այս ստեղծագործություններըինչպես դրանք տրամադրելովօրինակ՝գովազդներումֆիլմերում կամ խաղերում օգտագործմանայնպես էլ դրանց նկատմամբ իրավունքներըվաճառելով առավել մեծ ընկերությունների։ Իսկ արտիստը ստանում է իրեն հասանելիք գումարը միայնայն բանից հետոերբ ընկերությանը նվազեցումներ է կատարում՝ փոխհատուցելու համար իր կատարածծախսերը։ Բնականաբարամեն վաճառքից հետո արտիստին հասանելիք գումարը քչանում է։ Այդպես էր եղել TLC խմբի դեպքում, երբ խումբը ստանում էր քսան ցենտ ալբոմի ամեն վաճառքի համար այն բանից հետո, երբ ընկերությունը հաշվանցում էր պարողների, տուրի, մարքեթինգի և այլ ծախսերը[3]։

 

 

Սվիֆթի պատմությունը

 

 

Սվիֆթը դեռևս 15 տարեկանում պայմանագիր էր կնքել Big Red Machine ընկերության հետ։ Հետագայում պրոդյուսեր Ս. Բրոնը գնեց այս ընկերությունը և դարձավ արտիստի ձայնագրությունների իրավատերը։ Big Red Machine-ի գինն այդ ժամանակ մոտ 300 միլիոն դոլլար էր, որից մոտ 140 միլիոնը կազմում էր Սվիֆթի կատալոգը։ Երբ պայմանագրի ժամկետն ավարտվում էր արտիստը փորձում է հեռանալ ընկերությունից՝ գնելով իր կատալոգները, սակայն ընկերությունը հրաժարվում է դրանք վաճառել:

 

 

picture2

 

 

Նման խնդրի առնչվել են շատ արտիստներ։ Օրինակ՝ 1960-ական թվականների վերջին Փոլ Մքքարթնին Ջոն Լենոնի հետ հիմնադրած Northern Songs ընկերությունում իր բաժնեմասը և The Beatles-ի ձայնագրությունների նկատմամբ հեղինակային իրավունքները կորցնելուց հետո միայն 35 տարի անց է հնարավորություն ստանում դրանք իրացնել: 

 

Սվիֆթն ավելի պրոակտիվ գործեց։ Օգտագործելով երաժշտական ստեղծագործության նկատմամբ իր հեղինակային իրավունքները նա սկսեց վերաձայնագրել դրանք՝ ալբոմներում ավելացնելով նաև այն երգերը, որոնք լեյբլի կողմից նախկինում չեն ներգրավվել ալբոմներում։

 

Վերաձայնագրված ալբոմները զգալիորեն ազդում են հին ձայնագրությունների նկատմամբ հեղինակային իրավունքներ ունեցող լեյբլի եկամտի վրա, քանի որ նախ երկրպագուներն ակտիվորեն լսում և գնում են դրանք, և երկրորդ՝ ֆիլմեր, գովազդներ պատրաստող ընկերություններն աշխատում են ուղիղ արտիստի հետ, քանի որ ի վերջո նա դեռ շարունակելու է նոր երգեր գրել և գուցե նաև լիցենզավորել հենց իրենց՝ դրանց օգտագործման համար։ Այսպիսով հին ձայնագրությունների արժեքն ընկնում է։ 

 

 

Ուշադրության արժանի որոշ կետեր

 

 

Վերջում, հասկանալով ոլորտում առկա խնդիրները, կարող ենք առանձնացնել մի քանի կետ, որոնց կարելի է ուշադրություն դարձնել նման պայմանագրեր կնքելիս՝

 

  • Պայմանագրի ժամկետը. Նման պայմանագրերը հիմնականում խորհուրդ է տրվում կնքել կարճ, օրինակ՝ 1 տարի ժամկետով՝ ամեն տարի դրանք թարմացնելու հնարավորությամբ։

 

  • Հեղինակային իրավունքների վերադարձի մասին կետի սահմանում (reversion of copyright), որը թույլ կտա արտիստին վերադարձնել իր իրավունքները հետագայում։ Այսպես էր վարվել Ռոբբի Վիլիամսը 2002թ-ին EMI Records ընկերության հետ կնքած պայմանագրով։

 

  • Գույքային և ոչ գույքային (ԱՄՆ) իրավունքները, որոնք ընկերությունը ցանկանում է օգտագործել. Այլ իրավունքները, որոնք լեյբլը կցանկանա ձեռք բերել, ներառում են ալբոմի artwork-ի, այսինքն՝ ձևավորման, նկարի, դիզայնի նկատմամբ իրավունքները և ձայնագրությունների վաճառքի, ինչպես նաև առաջխաղացման նպատակով կատարողի անունն օգտագործելու իրավունքը:

 

  • Release commitment (արձակման/ազատման համաձայնություն). Պարզ ասած, սա ընկերության խոստումն է, որ այն կթողարկի, օրինակ՝ առնվազն մեկ ալբոմ ձեր նախնական պայմանագրի ժամկետի ընթացքում: Եթե ձայնագրում եք անհրաժեշտ ստեղծագործությունները, և ընկերությունը չի կարողանում հրապարակել դրանք, ապա Դուք կկարողանաք լուծել պայմանագիրը և/կամ հետ գնել Ձեր ձայնագրությունները, օրինակ՝ այլ ընկերությանը լիցենզավորելու կամ ինքներդ հրապարակելու նպատակով։ 

 

  • Ռոյալթի դրույքաչափը. Չնայած նրան, որ դրանք տարբերվում են կախված արտիստի կարիերայից և հայտնիության աստիճանից, կան որոշակի ստանդարտ դրույքաչափեր։ ԱՄՆ-ում սկսնակ արտիստների համար այն կարող է կազմել 5-10%։

 

  • Պայմանագրի ավարտից հետո կիրառվելիք սահմանափակումների հետ կապված կետերը:

 

Նմանատիպ մի շարք խնդիրներից խուսափելու համար որոշ երկրներում ստեղծվում են կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպությունների (collective management organisations) պրակտիկան։ Կազմակերպությունները կառավարում են հեղինակի հեղինակային և հարակից իրավունքները, մասնավորապես՝ կնքում են պայմանագրեր ստեղծագործությունների օգտագործման թույլտվության և վարձատրություն ստանալու վերաբերյալ, համաձայնեցնում վարձատրության չափը և այլ պայմաններ, իսկ այնուհետև իրավատերերին են բաշխում հասանելիք գումարները։ ՀՀ-ում այս պրակտիկան դեռ զարգացման փուլում է, իսկ «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի նոր նախագծով նախատեսվել են դրան վերաբերող մի շարք դրույթներ։ 

 

 

Ինչպե՞ս կարող ենք օգտակար լինել

 

 

Մեր թիմը զբաղվում է նաև հեղինակային իրավունքների պաշտպանությամբ։ Մեր իրավաբանները մասնակցում են բանակցություններին, մշակում անհրաժեշտ պայմանագրային հիմքեր և փաստաթղթեր, ինչպես նաև ապահովում արտիստների իրավունքների համակողմանի պաշտպանությունը։ Դիմեք մեզ՝ ստանալու համար պրոֆեսիոնալ իրավաբանական խորհրդատվություն, աջակցություն և պաշտպանություն:

 

 

 

ԾանուցումԱյստեղ ներկայացված մտքերը չեն հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն


 

 

 

Մերի Համբարձումյան

Կրտսեր իրավախորհրդատու

 

[email protected]  

 

                                                    mary-new