Վերաքննիչ դատարանը փաստեց, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը «գաղտնի ծախսեր» չի կատարել

1000+ Հիմնադրամը հայց էր ներկայացրել ընդդեմ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի, դատարանից խնդրելով պարտավորեցնել պարոն Ուրիխանյանին հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկություններն ու պարտավորեցնել փոխհատուցում վճարելու 1000 դրամի չափով (պարոն Ուրիխանյանը հրապարակայնորեն արել էր հետևյալ արտահայտությունները. «ու՞ր են արդեն մեկ միլիարդից ավել կազմող զինծառայողների սոցապահովության հիմնադրամի հաշվետվություններում չերևացող գումարը», «ժողովրդին պատկանող անհետացած գումարների վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնողի փոխարինումը», «մեկ ու ինը միլիարդի, մեկ ու ինը միլիարդի հասնող պարտավորություններ չեն կատարվել», «Ինձ հիմնադրամից հանելը կապված էր մի հարցի հետ՝ «Ո՞ւր են փողերը»», «հիմնադրամը, չասեմ՝ ապօրինի, բայց ապօրինության տարր ունեցող նիստ գումարվեց նիստ ոչ հեռավար, այլ հեռակա», «գլխավոր դատախազության գրության մեջ գրված է, որ գաղտնի ծախսեր են արվում, ի՞նչ գաղտնի ծախս, դատելա պետք գաղտնի ծախս անողին», «բա փողն ու՞րն է»):

Առաջին ատյանի դատարանը թեև զրպարտության տարրեր տեսել էր այդ արտահատությունների մեջ, բայց և մերժել էր Հիմնադրամի հայցը: Ուրախ ենք հայտնել, որ օրեր առաջ Քաղաքացիական վերաքննիչ դատանը մեր իրավաբանական ընկերության փաստաբաններ Gevorg Gyozalyan-ի ու Martin Stepanyan-ի ջանքերով մասնակի բեկանեց առաջին ատյանի վճիռն ու պարտավորեցրեց պարոն Ուրիխանյանին առնվազն 5,000 տպաքանակ և Հայաստանի ամբողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթի միջոցով հրապարակայնորեն կատարել հետևյալ հերքումը․ «Սույնով ես՝ Տիգրան Խաչատուրի Ուրիխանյանս, հերքում եմ «ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ» հիմնադրամի կողմից գաղտնի ծախսեր կատարելու վերաբերյալ բոլոր պնդումները, հայտարարությունները և դատողությունները»։

Դատարանի ամբողջական որոշմանը կարող եք ծանոթանալ այստեղ. 
http://www.datalex.am/?app=AppCaseSearch...