Հարկային մարմնին ամբողջապես հասանելի է դառնում հարկ վճարողի բանկային գաղտնիքը

Օրենքի փոփոխությամբ հարկային մարմնին պարզեցված ընթացակարգով հասանելի են դառնում հարկ վճարողի բանկային գաղտնիք կազմող տեղեկատվությունը։

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելումասին» օրենքով (այսուհետ՝ Օրենքով) այսուհետ նախատեսվում են հարկ վճարողների բանկայինհաշիվների շարժի վերաբերյալ ամփոփ տեղեկատվության տրամադրման, ինչպես նաև հարկային մարմնինբանկային քաղվածքների տրամադրման գործընթացի վերաբերյալ կարգավորումները: Սույն իրավականակնարկում փորձել ենք հակիրճ ամփոփել Օրենքով նախատեսված նոր օրենսդրական կարգավորումները։

 

Օրենքում ամրագրված կարգավորումները

Այսպես, Օրենքը սահմանում է, որ.

  • հարկային հսկողության շրջանակներում հարկային մարմինը հարկ վճարողի յուրաքանչյուր բանկայինհաշվի ամփոփ տեղեկությունները էլեկտրոնային համակարգի միջոցով ստանում է առևտրայինբանկերից՝ Կենտրոնական բանկի միջոցով` մինչև շահութահարկի հաշվարկի, իսկ ֆիզիկականանձանց դեպքում` եկամտային հարկի տարեկան հաշվարկի (հայտարարագրի) ներկայացման` Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետը.
  • բանկային հաշվի ամփոփ տեղեկությունը ներառում է հարկ վճարողի բանկային հաշվի, արժույթի, հարկային տարվա հունվարի 1-ի և դեկտեմբերի 31-ի դրությամբ առկա մնացորդի, ինչպես նաևհարկային տարվա ընթացքում բանկային հաշվին մուտքագրված գումարների հանրագումարի ևելքագրված գումարների հանրագումարի վերաբերյալ տվյալները.
  • ֆիզիկական անձինք բանկային հաշվի քաղվածքները հարկային մարմնին տրամադրելուպարտականություն ունեն, որպեսզի ըստ էության հարկային մարմինը հնարավորություն ունենասահմանելու հսկողություն հայտարարագրերում արտացոլված եկամուտների և հարկերի ճիշտհայտարարագրման ուղղությամբ,
  • հարկային հսկողության կասեցման հնարավորություն է առկա մինչև բանկային հաշվի քաղվածքիտրամադրումը, քանի որ հակառակ պարագայում (չկասեցնելու դեպքում) հարկային հսկողությանժամկետը կարող է ավարտվել, որի արդյունքում հարկային հսկողությունը համարվի թերիկատարված, քանի որ այն չի կարող համարվել լիարժեք` առանց բանկային հաշվի քաղվածքիտվյալների ուսումնասիրության,
  • բանկային հաշվի քաղվածքը չտրամադրելու դեպքում այն պետք է տրամադրվի դատարանի որոշմանհիման վրա` Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանվածկարգով:

 

 

Կարգավորման հարաբերությունների վիճակը՝ մինչ օրենսդրական փոփոխությունները

 

Ըստ նախկին կարգավորումների.

 

  • Հարկային մարմինը հարկ վճարելու պարտականություն ունեցող ֆիզիկական անձանց գծով հարկերիհաշվարկման առնչվող բանկային հաշվի քաղվածքներ ստանալու հնարավորություն չուներ.
  • Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովհարկային մարմինը կարող էր ստանալ բանկային քաղվածքների վերաբերյալ տեղեկատվությունմիայն կազմակերպությունների մասով:

ԾանուցումԱյստեղ ներկայացված մտքերը ունեն տեղեկատվական բնույթ և չեն հանդիսանումիրավաբանական խորհրդատվությունԹեև այս ակնարկում գրվածը ճիշտ է հրապարակման օրվա դրությամբսակայն մենք չենք ստանձնում այն հետագայում թարմացնելու որևէ պարտավորություն

Շուշանիկ Վարդանյան

Ավագ իրավախորհրդատուփաստաբան

[email protected]

shushanvardanyan