Հարց ու պատասխան Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի վերբաերյալ

Ծանոթագրություն.
Օրենսդրի կողմից Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքի ընդունմամբ (այսուհետ՝ «Օրենսդրական Փոփոխություն»)՝ 2023 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ներդրվել է ֆիզիկական անձնաց եկամուտների հայտարարագրման համակարգ։
Հաշվի առնելով Օրենսդրական Փոփոխության շահառուների լայն շրջանակը, ինչպես նաև հիմք ընդունելով դրա մասին իրազեկվածության կարևորությունը՝ սույն հարց և պատասխանի շրջանակներում փորձել ենք հակիրճ և հասկանալի կերպով ներկայացնել Օրենսդրական Փոփոխություններով ֆիզիկական անձանց համար առաջացող պարտավորությունների էությունը։
- Օրենսդրական Փոփոխությունների արդյունքում ո՞վքեր կունենան եկամուտների հայտարարագրման պարտավորություն։
Օրենսդրական փոփոխության վերջնական նպատակը ՀՀ ռեզիդենտ բոլոր քաղաքացիների համար եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտավորության սահմանումն է։ Սակայն, մինչ 2025 թվականը եկամուտների հայտարարագրման պարտավորությունը կտարածվի միայն որոշակի չափանիշների համապատասխանող ֆիզիկական անձանց վրա։
- Ո՞վքեր են համարվում ՀՀ ռեզիդենտ։
Ֆիզիկական անձը համարվում է ՀՀ ռեզիդենտ, եթե օրացույցային տարվա ընթացքում (տվյալ տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում) 183 և ավելի օր գտնվել է ՀՀ-ում։
- Ո՞ր կատեգորիայի անձինք հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեն 2023 թվականի հաշվետու տարվա համար։
2023 թվականին եկամուտների հատարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեն հետևյալ ֆիզիկական անձինք՝
Չափանիշը |
Այլ նշումներ (առկայության դեպքում) |
2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական ծառայության, համայնքային ծառայության և (կամ) հանրային պաշտոններ զբաղեցնող Հայաստանի քաղաքացիները, |
Սույն չափանիշի շրջանակներում ՀՀ ռեզիդենտ լինելու փաստին նշանակություն չի տրվում։ |
Հայաստանի ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի քաղաքացիները, որոնք 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսանում են (հանդիսացել են) 2022 թվականի արդյունքներով մեկ միլիարդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած Հայաստանի ռեզիդենտ առևտրային կազմակերպության մասնակից (բաժնետեր, փայատեր, անդամ), |
Սույն չափանիշի շրջանակներում կարևորվում է երկու փաստի միաժամանակյա առկայությունը՝
|
Հայաստանի ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի քաղաքացիները, որոնք «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով սահմանված իրական շահառու են համարվում, |
Իրական շահառու են համարվում այն ֆիզիկական անձինք ովքեր՝
|
Հայաստանի ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի քաղաքացիները, որոնք 2023 թվականի ընթացքում ստացել են 20 միլիոն դրամի չափով կամ ավելի փոխառություն։ |
|
- Ե՞րբ ֆիզիկական անձինք պետք է ներկայացնեն 2023 թվականի հաշվետու տարվա համար եկամուտների հայտարարագրերը։
2023 թվականի հաշվետու ժամանակաշրջանի համար եկամուտների հայտարարագրերը ֆիզիկական անձինք պետք է ներկայացնեն մինչև 2024 թվականի մայիսի 1-ը։
- Ի՞նչ ձևով պետք է ներկայացվեն եկամուտների հայտարարագրերը։
Եկամուտների հայտարարագրերը պետք է ներկայացվեն էլեկտրոնային ձևով՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեին։ Ներկայումս ՀՀ կառավարության կողմից մշակվում է ֆիզիկական անձանց հարկային մարմնում հաշվառման կարգ։
Ծանուցում: Այստեղ ներկայացված մտքերը ունեն տեղեկատվական բնույթ և չեն հանդիսանում իրավաբանական խորհրդատվությու