Մի շարք հիշեցումներ իրավաբանական անձանց, բաժնետերերին, մասնակցիներին, գործադիր մարմնի ղեկավարներին

  1. ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Յուրաքանչյուր տարի մինչև փետրվարի 20-ը,  Հայաստանի Հանրապետությունում գրանցված բոլոր իրավաբանական անձինք  պարտադիր կարգով ներկայացնում են իրական շահառուների վերաբերյալ հայտարագիր (ԻՇ հայտարարագիր):

 

  1. Իրական շահառու է հանդիսանում այն ֆիզիկական անձը, որը` 

 

ա) ուղղակի կամ անուղղակի տիրապետում է տվյալ իրավաբանական անձի՝ ձայնի իրավունք տվող բաժնեմասերի/բաժնետոմսերի 20 և ավելի տոկոսին կամ ուղղակի կամ անուղղակի կերպով ունի 20 և ավելի տոկոս մասնակցություն իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում,

բ) տվյալ իրավաբանական անձի նկատմամբ իրականացնում է իրական (փաստացի) վերահսկողություն այլ միջոցներով,

գ) հանդիսանում է տվյալ իրավաբանական անձի գործունեության ընդհանուր կամ ընթացիկ ղեկավարումն իրականացնող պաշտոնատար անձ այն դեպքում, երբ առկա չեն «ա» և «բ» ենթակետերի պահանջները:

 

  1. Իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիրը ներկայացվում է առցանց եղանակով` ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից ներդրված էլեկտրոնային համակարգի միջոցով: 

Էլետրոնային համակարգը հասանելի է հետևյալ հղումով`հայերեն լեզվով: 

 

  1. Իրական շահառուների հայտարագրում պարտադիր նշման ենթակա են հետևյալ տվյալները`

 

  1. Իրավաբանական անձի անունից հայտարարագիրը ներկայացնող անձի տվյալները, 
  2. Բաժնետոմսերի ցուցակման վերաբերյալ տեղեկատվություն (ըստ առկայության), 
  3. Իրական շահառուների վերաբերյալ տվյալները, 
  4. Իրական շահառու հանդիսանալու հիմքերը, 
  5. Միջանկյալ իրավաբանական անձանց տվյալներ (առկայության դեպքում): 

 

  1. Իրական շահառուի հայտարարագիրը ներկայացվում է իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կողմից կամ վերջինիս լիազորված անձի կողմից: 

 

  1. «ԹԻՔԵՅ ԸՆԴ ՓԱՐԹՆԵՐՍ» իրավաբանական գրասենյակը, իր հաճախորդներին իրավաբանական խորհրդատվության մատուցման շրջանակներում, ի թիվս այլնի, աջակցում է իր հաճախորդներին իրական շահառուների հայտարարագիր ներկայացնելու հարցում:
  2. Ձեր ընկերության անունից իրական շահառուի հայտարարագիր ներկայացնելու անհրաժեշտության դեպքում, խնդրում ենք սույն բանբերի Հավելվածում ներկայացված լիազորագրում ավելացնել համապատասխան տվյալները և տրամադրել` ուղարկելով հետևյալ էլեկտրոնային հասցեին` [email protected],  նամակի առարկայում նշելով Ընկերության անվանումը և սույն բանբերի 2-րդ կետով սահմանված տեղեկատվությունը:

 

  1. Միաժամանակ, հարկ ենք համարում նշել, որ հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու և/կամ հայտարարագրում ոչ չշգրիտ/ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում նախատեսված է վարչական պատասխանատվություն` կիրառելով նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` 30.000 ՀՀ դրամից 100.000 ՀՀ դրամի չափով: 

 

 

  1. ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԺՈՂՈՎԻ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. ՀՀ օրենսդրության համաձայն, բաժնետիրական ընկերությունները և սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները յուրաքանչյուր տարի առնվազն մեկ անգամ պետք է գումարեն բաժնետերերի տարեկան/հերթական ժողով: 

 

  1. Բաժնետիրական ընկերությունում բաժնետերերի տարեկան ժողովը գումարվում է Ընկերության ֆինանսական տարվա ավարտից հետո առավելագույնը վեց ամսվա ընթացքում` Կանոնադրությամբ սահմանված ժամկետում: 

 

  1. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների տարեկան արդյունքները հաստատող ժողովի անցկացման ժամկետները սահմանվում են կանոնադրությամբ` ֆինանսական տարվա ավարտից ոչ շուտ, քան 2 ամիս և ոչ ուշ, քան 6 ամիս անց:

 

Տարեկան Ժողովի օրակարգում ներկայացվում և քննարկվում են հետևյալ հարցերը`

 

Ընկերության բաժնետերերի տարեկան ժողովը քննարկում և հաստատում է հետևյալ հարցերը.

 

  1. Տարեկան հաշվետվությունները և  հաշվապահական հաշվեկշիռները
  2. շահույթների և վնասների հաշիվը, շահույթների և վնասների բաշխումը, 
  3. տարեկան շահութաբաժինների վճարման մասին որոշման ընդունումը, 
  4. տարեկան շահութաբաժինների չափը: 

 

Տարեկան ժողովի օրակարգում ներառվող հարցեր` ըստ անհրաժեշտության. 

 

Ընկերության բաժնետերերի տարեկան ժողովը, օրենքով սահմանված պարտադիր քննարկման հարցերից զատ, քննարկում և հաստատում է հետևյալ հարցերը, եթե առկա է այդպիսի անհրաժեշտություն` 

 

  1. խորհրդի քանակական կազմի հաստատումը, դրա անդամների ընտրությունը, նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, 
  2. Ընկերության վերստուգող հանձնաժողովի անդամների (վերստուգողի) ընտրությունը և նրանց (նրա) լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը:

 

 

  1. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՈՒԴԻՏԸ

 

  1. Կազմակերպությունները և կազմակերպությունների խումբը, որոնց տարեկան ֆինանսական հաշվետվությունները ենթակա են հրապարակման, պարտավոր են դրանք հրապարակել մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հունիսի 30-ը: 
  2. Ֆինանսական հաշվետվությունները հրապարակվում են կազմակերպության ինտերնետային կայքում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական http://www.azdarar.am  ինտերնետային կայքում կամ Հայաստանի Հանրապետությունում գրանցված զանգվածային լրատվության միջոցի պաշտոնական ինտերնետային կայքում և պարտադիր պահպանվում են հրապարակման վայրում առնվազն 5 տարի ժամկետով: 

 

  1. Պարտադիր աուդիտի ենթակա են այն կազմակերպությունները կամ կազմակերպությունների խումբը, որոնք հաշվետու տարվա վերջի դրությամբ գերազանցել են հետևյալ երեք ցուցանիշներից առնվազն երկուսը` 

 

  • Հաշվապահական հաշվեկշռի (ֆինանսական վիճակի մասին հաշվետվության) ընդհանուր գումարը կազմել է 2 միլիարդ ՀՀ դրամ, 
  • Կազմակերպության կամ կազմակերպությունների խմբի գործունեությունից հասույթը կազմել է նվազագույնը 4 միլիարդ ՀՀ դրամ, կամ 
  • Կազմակերպությունում կամ կազմակերպությունների խմբում աշխատողների միջին տարեկան թիվը կազմում է` 100-ը:  

 

ԾԱՆՈՒՑՈՒՄ - Այստեղ ներկայացված մտքերը ունեն տեղեկատվական բնույթ և չեն հանդիսանումիրավաբանական խորհրդատվությունդրանք ճիշտ են հրապարակման օրվա դրությամբսակայն հետագայումկարող են փոխվելԸնդ որումմենք չենք ստանձնում փոփոխման դեպքում այս ակնարկը թարմացնելու որևէպարտավորություն: 

 

Վարուժան Ավետիքյան /

Varoujan Avedikian

Կառավարող գործընկեր, փաստաբան/

Managing PartnerAttorney-at-Law

[email protected]

 

varoujan-avedikian

 

 

Մարիամ Դովլաթյան /

Mariam Dovlatyan

Իրավախորհրդատու, փաստաբան /

Associate, Attorney-at-Law

[email protected]

mariam-dovlatyan