Շաբաթական ահազանգ 38

COVID-19

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի ԹԻՎ 17-Ն ԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 24-Ն ՀՐԱՄԱՆԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համաձայն Հրամանում կատարված փոփոխությունների` այսուհետ աշխատողները ազատվում են աշխատողները, յուրաքանչյուր 7 օրը մեկ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ ներկայացնելու պահանջից:

Հրամանն ուժի մեջ է մտնում 2022 թվականի մայիսի 2-ից:

Ավելին` հղումով:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 1514-Ն ՈՐՈՇՄԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ Կառավարության որոշմամբ կատարված փոփոխությունների համաձայն սույն թվականի մայիսի 1-ից ՀՀ տարածք մուտք գործող անձինք ազատվում են  պետական սահմանի ցամաքային և օդանավակայններում տեղադրված անցման կետերում մուտք գործելիս ՊՇՌ արագ ախտորոշման թեստի և պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջից:

Ավելին` հղումով:

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ

ՀՀ կառավարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որում առաջարկվում է փոփոխություններ կատարել Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքում։ Նախագծում առաջադրվում են հետևյալ հիմնական փոփոխությունները՝

  • երկարաձգել իրավասու մարմնի կողմից ուսումնասիրություններ կատարելու ժամկետները,
  • ընդլայնել այն անձանց շրջանակը, որոնք սույն օրենքի շրջանակներում կհամարվեն պաշտոնատար անձ,
  • ընդլայնել ուսումնասիրություն սկսելու հիմքերը՝ իրավասու մարմնին հնարավորություն տալով սեփական նախաձեռնությամբ սկսելու ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթ։

 

Նախագիծը ստացել է ՀՀ կառավարության հավանությունը և առաջիկայում կընդգրկվի ՀՀ Ազգային ժողովի օրակարգում։

 

Ավելին՝ հղումով։