Շաբաթական Ահազանգ 42

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ՀԵՌԱՎԱՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ:
Գործող օրենսդրության համաձայն՝ հեռավար եղանակով աշխատանքի իրականացում Հայաստանի Հանրապետությունում սահմանված է միայն տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների անհապաղ վերացման ժամանակահատվածների համար: Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է հեռավար աշխատանքը թույլատրել բոլոր այն դեպքերում, երբ առկա է գործատուի և աշխատողի փոխադարձ (գրավոր) համաձայնությունը։
Օրենսդրական նախաձեռնությունը արժանացել է ՀՀ Կառավարության հավանությանը և շուտով կընդգրկվի Ազգային ժողովի օրակարգում։