Extension of the State Support Program in the Information Technology Sector

Տեղեկատվական Տեխնոլոգիանների Ոոլորտի Պպետական Աջակցության  Ծրագրի Երկարաձգում

 

ՀՀ կառավարությունը 2022 թվականի նոյեմբերի 24- ի նիստին հավանություն տվեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին, համաձայն որի առաջարկ է ներկայացվել եւս մեկ տարով մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ երկարաձգել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ծրագիրը։

Սո Նախագիծը ստացել է ՀՀ կառավարության հավանությունը եւ առաջիկայում կընդգրկվի ՀՀ Ազգային ժողովի օրակարգում։

Ավելին՝ հղումով։

Վիճակախաղերի և շահումով խաղերի ոլորտում պետական սուքի բեռի ավելացում

ՀՀ կառավարությունը 2022 թվականի նոյեմբերի 24- ի նիստին հավանություն տվեց մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծի փաթեթին, որով առաջարկ էր կատարվել վերանայել վիճակախաղերի եւ շահումով ոլորտում պետական տուրքի գծով բեռը՝ հաշվի առնելով ոլորտի կողմից վճարվող հարկերի եւ տուրքերի ոչ համարժեքությունը ոլորտի աճի տեմպերին եւ ՀՆԱ- ում ոլորտի կշռին։

Մասնավորապես հավանության արժանացած փոփոխություններով առաջարկվում է կազմակերպչի համար բարձրացնել ինտերնետ շահումով խաղերի եւ վիճակախաղերի, տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի) պետական տուրքի գծով բեռը եւ 2023 թվականի հուլիսի 1-ից գործող 600 մլն դրամ պետական տուրքին հետ միասին գանձել պետական տուրք հետեւյալ չափով՝

  • ինտերնետ շահումով խաղերի կազմակերպչի կողմից յուրաքանչյուր 100 միլիարդ դրամի չափով խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար՝ 175 մլն դրամ,

  • Տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպչի կողմից յուրաքանչյուր 50 միլիարդ դրամի չափով խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար՝ 50 մլն դրամ։

    Հիշեցման կարգով նաեւ նշենք, որ տոտալիզատորի եւ ինտերնետ տոտալիզատորի գործունեությունը 2020 թվականի հունվարի 1-ից սկսել էր հարկվել նաեւ շահութահարկով:

    Նախագիծը ստացել է ՀՀ կառավարության հավանությունը եւ առաջիկայում կընդգրկվի ՀՀ Ազգային ժողովի օրակարգում։

    Ավելին՝ հղումով։

 

 Extension of the State Support Program in the Information Technology Sector

 

At a meeting on November 24, 2022, the RA Government approved a bill on amending the RA Law “On State Support for the Information Technology Sector”, according to which a proposal was submitted to extend the program of state support for the information technology sector for another year until December 31st, 2023 inclusive.

The draft bill has received the approval of the RA Government and, shortly, would be included in the agenda of the RA National Assembly.

Find more here.

Increasing the Burden of State Duty in Lotteries and Gambling Sector 

At a meeting on November 24, 2022, the RA Government approved a package of draft amendments to a number of laws, which were proposed to revise the burden of state duty in the lottery and gaming sector, taking into account the inadequacy of taxes and duties paid by the sector to its growth rate and the weight in GDP .

In particular, the approved amendments propose to increase the burden of the state duty on internet gambling and lotteries, the sweepstakes (online sweepstakes) for the organizer, and alongside with the state duty in the amount of AMD 600 million effective from July 1, 2023, charge a state duty in the amount of 

- AMD 175 million – for the acquisition of the right of accepting a bet, by the organizer of internet gambling, for each AMD 100 billion;

- AMD 50 million - for the acquisition of the right of accepting a bet, by the organizer of sweepstakes (online sweepstakes), for each AMD 50 million.

As a reminder, the activity of the sweepstakes (online sweepstakes) became subject to profit tax payment, starting January 1, 2020.

The draft bill has received the approval of the RA Government and, shortly, would be included in the agenda of the RA National Assembly.

Find more here