TK Alert 37 Armenian

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՕՐԻՆԱԳԾԵՐ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

Նախատեսվում է ՀՀ Վճռաբեկ դատարանում առանձնացել վարչական պալատ, ինչի արդյունքում դատարանը նախկին երկու պալատի փոխարեն կունենա երեք պալատ՝ քրեական պալատ 8 դատավորի կազմով, քաղաքացիական պալատ 7 դատավորի կազմով և վարչական պալատ 5 դատավորի կազմով։

Օրենսդրական նախագիծն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ։

Ավելին՝ հղումով

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ

Նախատեսվում է վերացնել գնումների վերաբերյալ բողոքներ քննող մարմինը (գանգատարկման հանձնաժողով), ինչի արդյունքում այդ գործընթացի սուբյեկտները պատվիրատուի, գնահատող հանձնաժողովի գործողությունները (անգործությունը) և որոշումները կարող են բողոքարկել դատական կարգով։

Օրենսդրական նախագիծն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ։

Ավելին՝ հղումով

ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

Նախաատեսվում է Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը լրացնել նոր հատուկ վարույթով՝ «Գնումների հետ կապված վեճերով վարույթ» վերտառությամբ։

Օրենսդրական նախագիծն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ։

Ավելին՝  հղումով

 

ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԱՌևՏՐԻ և ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ

Այսուհետ առևտրի իրականացման վայրերում կաթնային յուղի փոխարինիչով կաթնամթերքը պետք է ապահովված լինի առանձնացված հատվածով և  ունենա «պարունակում է կաթնային յուղի փոխարինիչ» հատուկ  նշում՝ ընթեռնելի և տեղադրված տեսանելի վայրում:

Օրենսդրական նախագիծն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ։

Ավելին՝ հղումով

 

ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌՎՈՂ ՏՈԿՈՍՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է վերանայել փոխառությունների և ոչ հրապարակային եղանակով տեղաբաշխված պարտքային արժեթղթերի դիմաց ստացված տոկոսների մասով եկամտային հարկի դրույքաչափը` սահմանելով 2022 թվականի հունվարի 1-ից սկսած՝ 21%, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից սկսած՝ 20%։

Նախա­գծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է կանխել ագրեսիվ հարկային պլանավորման դեպքերը՝ կապված շահութահարկի հարկման բազայի նվազեցման և եկամտային հարկի վճարումից խուսափելու հետ։

Օրենքի փոփոխության նախագիծը ընդունվել է ՀՀ կառավարության որոշմամբ 23.12.2021 թվականին։

Ավելին՝ հղումով։