Շաբաթական ահազանգ

Օրենսդրական փոփոխությունների նախագծեր 

ՀՀ հարկային օրեսնգրքում փոփոխություններ 

2023 թվականի մարտի 1-ին Պետական եկամուտների կոմիտեի կողմից հանրային քննարկման է ներկայացվել Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծ: Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ շահաբաժիններից վճարված եկամտային հարկի գումարները պետական բյուջեից փոխհատուցելու դրույթները։

Մասնավորապես, Օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտները դրանց ստացման հարկային տարվա ընթացքում շահաբաժին վճարող՝ Հայաստանի ռեզիդենտ նույն կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում օրենսդրությամբ սահմանված կարգով ներդնելու դեպքում, ներդրված գումարը` ներդրման չափով, բայց ոչ ավելի, քան շահաբաժիններից պետական բյուջե վճարված հարկի գումարները, պետական բյուջեից փոխհատուցվում է Կառավարության սահմանած կարգով:

Վերոգրյալի համատեքստում Օրենսդիր մարմինը նախատեսել է հնարավորություն, համաձայն որի շահաբաժիններից ստացված գումարներից վճարված եկատմային հարկի չափով, այն է` 5%-ով, ռեզիդենտ Ընկերության կանոնադրական կապիտալում ներդրում կատարելու դեպքում` ՀՀ Կառավարության որոշմամբ նախատեսվում է վերոնշյալ պետական բյուջեից եկամտային հարկի վերադարձ:

Սույն օրենսդրական փոփոխությունների նախագծով առաջարկվում է Հարկային օրենսգրքից հանել վերոնշյալ իրավունքը նախատեսող դրույթը:

Ազգային Ժողովի կողմից, նախագծի ընդունման դեպքում վերոնշյալ փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 2024թվականի հունվարի 1-ից:

Ավելին` հղումով:

 

ՀՀ ԿԲ խորհրդի որոշումներ 

Փոփոխություններ ՀՀ ԿԲ կանոնակարգում 

Հայաստանի կենտրոնական բանկն իրականացրել է արտարժույթի փոխանակաման կետերի աշխատակիցների որակավորմանն առնչվող նոր փոփոխություններ։

Կենտրոնական բանկի խորհուրդը 28/03/2023 թվականի թիվ 16-Ն որոշմամբ վերացրել է փոխանակման կետերի աշխատակիցներին ներկայացվող որակավորման պահանջները՝ «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը եւ կարգավորումը» կանոնակարգ 10-ում («Կանոնակարգ») կատարելով համապատասխան փոփոխությունները։

Կանոնակարգից հանվել են փոխանակման կետերի աշխատակիցներին ներկայացվող մասնագիտական որակավորման չափանիշներին, նրանց քննելու եւ մասնագիտական որակավորման վկայականի տրամադրման կարգին առնչվող դրույթները։

Փոփոխությունը ընդունվել է Կենտրոնական բանկի խորհրդի կողմից 2023 թվականի փետրվարի 28-ին եւ ուժի մեջ է մտել2023 թվականի մարտի 19-ից։

Ավելին՝ հղումով