Իրավաբանական ակնարկ՝ Վճռաբեկ դատարանը հաստատեց. վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է գերազանցել 24 տոկոսը

Վճռաբեկ դատարանը գտել է, որ վարկերի տարեկան փաստացի տոկոսադրույքի՝ 24%-ից բարձր լինելն իրավաչափ է։
Վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ ստորադաս դատարանների հակառակ մոտեցումն անհիմն է։

Ներածություն

 

Մեր 2021 թվականի դեկտեմբերի 29-ի հրապարակմամբանդրադարձել էինք վարկի տարեկանփաստացի տոկոսադրույքի սահմանափակման հետ կապված իրավական խնդրինորի էությունըկայանում էր նրանումոր վարկառուի և վերջինիս վարկատու ֆինանսական կազմակերպությանմիջև առաջացած վեճի շրջանակներում (տես թիվ ԵԴ/29387/02/19 քաղաքացիական գործովկայացված համապատասխան դատական ակտերըառաջին ատյանի ընդհանուր իրավասությանդատարանըիսկ այնուհետև նաև վերաքննիչ քաղաքացիական դատարանը արտահայտել էինդիրքորոշումըստ որի իրավաչափ չէ այն իրավիճակըերբ «Սպառողական կրեդիտավորմանմասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն հաշվարկված և վարկային պայմանագրի մեջարտացոլված տարեկան փաստացի տոկոսադրույքը գերազանցում է բանկային տոկոսիհաշվարկային դրույքի կրկնապատիկըորը կազմում է տարեկան 24 տոկոս՝ ՀՀ քաղաքացիականօրենսգրքի 879-րդ հոդվածի 1-ին մասը փաստացի տարածելով նաև վարկերի համար հաշվարկվածտարեկան փաստացի տոկոսադրույքի նկատմամբ։

            

 

Այս մոտեցումը մեր համոզմամբ իրավաբանորեն անհիմն էր և ավելին՝ լրջագույն իրավականռիսկեր էրպարունակում ֆինանսական կազմակերպությունների գործունեության համար և կարողէր հարվածել նաև համակարգի կայունությանը։

 

Նշված գործով «ԹիՔեյ ընդ Փարթներս» ՓԲԸ փաստաբանները դիմել էին ՀՀ վճռաբեկ դատարան՝բողոքարկելով ստորադաս դատարանների կայացրած դատական ակտերը։

 

2023 թվականի մայիսի 30-ին հրապարակվեց ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումըորովբավարարվեց մեր ընկերության փաստաբանների բերած վճռաբեկ բողոքը։ Իր որոշմամբ ՀՀվճռաբեկ դատարանն արձանագրեցոր ստորադաս դատարանների մոտեցումն անհիմն էևտարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է գերազանցել բանկային տոկոսի հաշվարկայինդրույքի կրկնապատիկը։

 

Մեր գնահատմամբՀՀ վճռաբեկ դատարանի նշված որոշումը կարևոր նշանակություն ունի ՀՀֆինանսական համակարգի համարքանի որ դրանով վերջնական և արդարացի լուծում է տրվումտարեկան փաստացի տոկոսադրույքի նկատմամբ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 879-րդհոդվածի 1-ին մասով սահմանված սահմանափակման (բանկային տոկոսի հաշվարկային դրույքիկրկնապատիկը չգերազանցելու վերաբերյալկիրառելիության հետ կապված խնդրին։

 

Համարում ենքոր ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը մեր ընկերության լուրջ ձեռքբերումն էորիշնորհիվ ՀՀ ֆինանսական համակարգը զերծ կմնա իրավական ռիսկերից կամ առնվազնիրավական անորոշություններից։

 

 

Իսկ ի՞նչ է ասել իր որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը

 

Ստորև համառոտ ներկայացնենք իր որոշման հիմքում դրված ՀՀ վճռաբեկդատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները։ Մասնավորապեսնշված որոշմամբ.

 

Վճռաբեկ դատարանն անդրադարձել է հետևյալ իրավական հարցերին.


1) արդյո՞ք ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 879-րդ հոդվածով սահմանված՝փոխառության պայմանագրի տոկոսների առավելագույն չափի վերաբերյալօրենսդրական պահանջը կիրառելի է նաև վարկային պայմանագրով նախատեսվածտոկոսների չափի նկատմամբեթե վարկային պայմանագրով նախատեսված է այլտոկոսաչափ,

 

2) արդյո՞ք վարկային պայմանագրի առարկա հանդիսացող վարկի նկատմամբ հաշվեգրվողտոկոսագումարը և վարկային պայմանագրի տարեկան փաստացի տոկոսադրույքընույնական ենու արդյո՞ք վարկային պայմանագրով սահմանվող տարեկան փաստացիտոկոսադրույքի չափի նկատմամբ ևս ենթակա է կիրառման ՀՀ քաղաքացիական օրենսգրքի879-րդ հոդվածով սահմանված՝ փոխառության պայմանագրի տոկոսների չափի վերաբերյալսահմանափակումը:

 

  1. Նշված իրավական հարցերի ներքո ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է
    պայմանագրի ազատությանը ևվերահսատատելով նախկինում արտահայտված իրդիրքորոշումըարձանագրելոր օրենսդիրընպատակ ունենալով ապահովելուքաղաքացիական օրենսդրության նշված սկզբունքներից կամքի ինքնավարությանպայմանագրի ազատությանքաղաքացիական իրավունքներն իրենց կամքով և ի շահիրենց ձեռք բերելու ու իրականացնելուպայմանագրի հիման վրա իրենցիրավունքները և պարտականություններն ազատ սահմանելուպայմանագրիօրենսդրությանը չհակասող ցանկացած պայման որոշելու սկզբունքներիիրականացումըՀՀ քաղաքացիական օրենսգրքով կարգավորվողհարաբերությունների մասնակիցներիկողմերի համար նախատեսել էհնարավորությունկնքելու ինչպես օրենքով կամ այլ իրավական ակտերովնախատեսվածայնպես էլ չնախատեսված պայմանագիր և սահմանելուպայմանագրի պայմաններըբացի այն դեպքերիցերբ համապատասխանպայմանի բովանդակությունը սահմանված է օրենքով կամ այլ իրավականակտերով:

 

Միաժամանակ վկայակոչելով նաև մասնավոր գործերին կամայական միջամտությանանթույլատրելիության սկզբունքըվճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ արձանագրել էորորևէ անձայդ թվում նաև դատարանն իրավունք չունի կամայականորեն միջամտելուկողմերի պայմանագրային հարաբերություններինիր հայեցողությամբ պայմանագրայինորևէ դրույթ փոփոխելու եղանակովԴատարանը պայմանագրի որևէ դրույթ իրավասու էփոփոխել միայն համապատասխան հայցապահանջի առկայության պայմաններում

 

  1. ՀՀ վճռաբեկ դատարանը սույն գործի շրջանակներում անդրադարձել է նաևնախկինում կայացրած այլ որոշումների ևս։ Մասնավորապես.

 

- «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ Արթուր Սարգսյանի և մյուսների թիվԱՎԴ4/0145/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.07.2009 թվականիորոշման արձանագրմանն առ այնոր վարկային պայմանագրից բխողհարաբերությունների նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգքրի՝ փոխառությանըվերաբերող 46 գլխով նախատեսված կանոնները չեն կիրառվումեթե վարկայինպայմանագրով կողմերը սահմանել են այլ կանոններ:


 - «ՓԼԵՅ ԳՈՈՒԴ» ՍՊԸ-ն ընդդեմ «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/4072/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշմանըորովանդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 887-րդ հոդվածին նշվել էոր վարկայինհարաբերությունների նկատմամբ փոխառության հարաբերությունները «կարգավորող ՀՀքաղաքացիական օրենսգրքի նորմերը կիրառելի ենեթե այլ բան նախատեսված չէ ՀՀքաղաքացիական օրենսգրքի՝ վարկային հարաբերությունները կարգավորող նորմերով ևբուն վարկային պայմանագրովԱյսինքն՝ վարկային հարաբերությունները կարգավորելուառումով օրենսդիրը նախապատվությունը տվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝վարկային հարաբերությունները կարգավորող նորմերին և վարկային պայմանագրինորոնցով այլ բան նախատեսված չլինելու դեպքում միայն տվյալ հարաբերություններինկատմամբ կարող են գործել փոխառության հարաբերությունները կարգավորող ՀՀքաղաքացիական օրենսգրքի նորմերը։

 

  1. Վերահաստատելով վարկային հարաբերությունները կարգավորող վերը նշվածիրավանորմերի կապակցությամբ արտահայտած դիրքորոշումները՝ Վճռաբեկդատարանն արձանագրել է նաևոր ի տարբերություն որոշակի կանոններիերբվարկային պայմանագրից բխող հարաբերությունների նկատմամբ ՀՀքաղաքացիական օրենսգրքի 46 գլխով նախատեսված կանոնները կիրառելու համարանհրաժեշտ է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայությունը՝ ինչպես ՀՀքաղաքացիական օրենսգրքի 47 գլխովայնպես էլ վարկային պայմանագրով այլ բաննախատեսված չլինելը, վարկային պայմանագրի տոկոսների առումով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 46 գլխով նախատեսված կանոնները կիրառելուհամար բավարար է այն փաստի առկայությունըոր կողմերի միջև կնքվածվարկային պայմանագրով այլ բան նախատեսված չէ։ Վճռաբեկ դատարանի նմանդիրքորոշումը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 47 գլխով վարկայինպայմանագրի տոկոսների վերաբերյալ հատուկ կանոն նախատեսված չլինելուհանգամանքովքանի որ թեկուզև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 887-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում էոր (...) փոխառուն պարտավորվում է վերադարձնել ստացվածգումարը և տոկոսներ վճարել դրանիցորպիսի օրենսդրական կարգավորումիցուղղակիորեն բխում էոր օրենսդիրը նախատեսել է վարկառուի պարտականությունը՝վարկային պայմանագրով ստացված գումարից բացիվարկատուին վճարելու նաևդրանից որոշակի տոկոսներսակայն ինչպես նույն հոդվածովայնպես էլ ՀՀքաղաքացիական օրենսգրքի 47 գլխով նախատեսված չէ վարկառուի կողմիցվարկատուին վճարման ենթակա տոկոսի առավելագույն չափ:

 

  1. Անդրադառնալով «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի1-ին մասի 5-րդ կետով սահմանված «տարեկան փաստացի տոկոսադրույք (Annual Percentage Rate կամ APR՝ սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսը՝արտահայտված տրամադրված կրեդիտի տարեկան տոկոսով)» ինստիտուտին և նույնօրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջին առ այնորկրեդիտավորողը պարտավոր է ապահովելոր կրեդիտավորման պայմանագիրնառնվազն ներառի՝ տարեկան փաստացի տոկոսադրույքի չափի վերաբերյալ նշում՝Վճռաբեկ դատարանն արձանագրել էոր.

 

կրեդիտավորման պայմանագրում կրեդիտավորողի կողմից տարեկան փաստացիտոկոսադրույքի չափի վերաբերյալ պարտադիր նշման օրենսդրական պահանջը թույլ էտալիս գալ եզրահանգման առ այնոր կրեդիտավորման պամանագրի էական պայման էհանդիսանում տարեկան փաստացի տոկոսադրույքի չափի վերաբերյալ նշումը, իսկտարեկան փաստացի տոկոսադրույքիայն է՝ սպառողի կրեդիտավորման ընդհանուրծախսի մեջ չեն ներառվում օրենքով և կրեդիտավորման պայմանագրով նախատեսվածպարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար վճարված կամվճարվելիք տուժանքները և այլ վճարները:

  • ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 887-րդ հոդվածով վարկառուի կողմից վարկատուինվերադարձվող տոկոսները վճարվում են վարկային պայմանագրի առարկահանդիսացող գումարիցայսինքն՝ վարկային պայմանագրի տոկոսագումարիգոյացման աղբյուրը վարկային պայմանագրի առարկա հանդիսացող դրամականմիջոցն է (վարկը), մինչդեռվարկային պամանագրով սահմանվող տարեկանփաստացի տոկոսադրույքը հանդիսանում է սպառողի կրեդիտավորման ընդհանուրծախսըորի հաշվարկման կարգը և պայմանները նախատեսված են «Սպառողականկրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով:

 

  1. Վճռաբեկ դատարանը դիրքորոշում է արտահայտել նաև այն մասինորկրեդիտավորողի կողմից կրեդիտավորման պայմանագրում տարեկան փաստացիտոկոսադրույքի չափի վերաբերյալ նշման իրավական պարտականությունը ՀՀքաղաքացիական օրենսգրքի 887-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով հանդիսանում էվարկային պայմանագրից բխող հարաբերությունինչը թույլ է տալիս արձանագրելորդրա նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 46 գլխում նախատեսվածկանոնները կիրառման են ենթակա բացառապես այն դեպքումերբ նույն օրենսգրքի47-րդ գլխով և վարկային պայմանագրով այլ բան նախատեսված չէ: Հաշվի առնելովայնոր կրեդիտավորողի կողմից տարեկան փաստացի տոկոսադրույքի չափիվերաբերյալ նշման իրավական պարտականության իրականացումը տեղի էունենում կրեդիտավորման պայմանագրում դրա վերաբերյալ դրույթիսահմանման միջոցով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել էոր բոլոր այնդեպքերումերբ վարկային պայմանագրով սահմանված է տարեկան փաստացիտոկոսադրույքի չափապա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 46 գլխումփոխառության իրավահարաբերությունները կարգավորող ընդհանուրկանոններըայդ թվում՝ փոխառության պայմանագրի տոկոսների չափիվերաբերյալ սահմանափակումըկիրառման ենթակա չէ։

 

 

ԾանուցումԱյստեղ ներկայացված մտքերը չեն հանդիսանում իրավաբանական

 խորհրդատվություն

 

Միսակ Բաբաջանյան, ի.գ.թ

Ավագ գործընկեր, փաստաբան

[email protected]

 

misak-babajanyan

Թամարա Մարտիրոսյան

Գործընկեր, փաստաբան

[email protected]

 

whatsapp-image-2023-06-16-at-13541-pm-2